Ի կատարումն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների՝ սույն թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում հրավիրվելու է հանրային քննարկում՝ «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ -ի կողմից նախատեսվող թվով 8 թռչնանոցի, 1 սպանդանոցի, 2 պահեստի վարչական շենքի կառուցման վերաբերյալ Տաշիրի հաամայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու հանրային բաց քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված որոշման նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2026 թվականի փետրվարի 3-ից փետրվարի 17-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: