Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026թ. մատի 27-ին՝ ժամը 12:00-ին Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Բոզոյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի Երևանյան 6/4 հասցեում նախատեսվող ջերմոցների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (environment.gov.am), Տաշիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։