ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 28 -ին` ժամը 11:30-ին, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտը`
1. Տաշիր համայնք գ. Բլագոդարնոյե 06-024-0554-0005 կադաստրային ծածակագրով, 51.61216 հա մակերեսով գյուղատնտեսական արոտավայր, 10 տարի ժամկետով, 278706 դրամ մեկնարկային գնով :
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2026 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի գյուղատնտեսության, հողօգտագործման և բնապահպանության բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 08- ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով: Տաշիրի համայնքապետարան