Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ 2.3-9
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անժելա Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/03/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-9, Տաշիր).
Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը `

1)     Կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին, պատշաճ և  որակով.

2)    Իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.

3)    Անհրաժեշտության դեպքում՝ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

4)    Անհարժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ,հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

5)    Իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին.

6)   Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

7)    Ապահովում է աշխատակազմի իրավական բնույթի գործառույթների վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների կատարումը և կատարման հսկողությունը.

8)   Ստուգում է համայնքի ղեկավարին ներկայացվող որոշումների, կարգադրությունների նախագծերի համապատասխանությունը օրենսդրությանը և եզրակացություն է տալիս դրանց վերաբերյալ.

9)   Եզրակացություն է տալիս աշխատակազմում իրավաբանական լուծումներ պահանջող հարցերին.

10) Իրականացնում է համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու գործունեության իրավական ապահովումը.

11)  Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ նրա և աշխատակազմի անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ փոխհարաբերություններում և դատարանում.

12)  Ապահովում է վարչական իրավախախտումների հանձնաժողովի գործունեությունը.

13) Աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ որպես լիազոր ներկայացուցիչ հանդես է գալիս բոլոր դատական ատյաններում, ինչպես հայցվոր, այնպես էլ որպես պատասխանող.

14)  Նախապատրաստում է հայցադիմումներ, ինչպես նաև համայնքի դեմ ներկայացված հայցերի առարկություններ.

15) Համայնքի բնակիչներին տալիս է իրավաբանական խորհրդատվություն.

16) Իրականացնում է գաղտնի փաստաթղթերի գործավարություն՝ կազմում, տպագրում, գրանցում.

17)  Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ համապատասխան պետական մարմիններ է առաքում գաղտնի փաստաթղթեր և ստանում գաղտնի փաստաթղթեր համապատասխան պետական մարմիններից.

18) Պարտավոր է պահպանել պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը.

19) Ապահովում է համայնքի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրերի համապատասխանությունը օրենսդրությանը.

20) Եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու մասին.

21)  Իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.

22) Համայնքի ղեկավարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ,

23) Մշակում է հանրային ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում տվյալ մարմնում հաստատման.

24) Վարում է հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանապակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի վիճակագրություն.

25) Հանրային ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանապակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

26) Համագործակցում է իրավասու մարմինների հետ, ապահովում է ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների իրականացումը, հաշվետվությունների տրամադրումը, ինքնագնահատման զեկույցների կազմումը, հարցաշարերի լրացումը, մասնակցությունը հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին.

27) Տրամադրում է համապատասխան մարմնի գործառույթներին առնչվող ռազմավարական փաստաթղթերով նախատեսված՝ հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, պարզաբանումներ, միջոցներ ձեռնարկել համապատասխան մարմնի կողմից ոլորտային միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ.

28)  Իրավունք ունի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում տվյալ մարմնի ստորաբաժանումներից պահանջելու և ստանալու տեղեկատվություն.

29)  Իրավունք ունի հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիթորինգի համար պատասխանատու մարմնից պահանջելու և ստանալու մեթոդական աջակցություն, խորհրդատվություն ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների վերաբերյալ.

30) Սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ կատարած աշխատանքների վերաբերյալ:

Բաժնի գլխավոր մասնագետն  ունի  օրենքով,  իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) իրավագիտություն մասնագիտության բարձրագույն կրթություն,
բ) համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիկան պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հանրագրերի մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) ունեցած դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի).
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Տաշիրի համայնքապետարանում և Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունում (Լոռու մարզ, Վանաձոր քաղաք, Հայքի հրապարակ, 1, հեռ.՝ 0322-2-21-04)՝ ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք, Տաշիր, Վ. Սարգսյան 94, հեռ.՝ 0254-2-21-68, 0254-22-41)։
Մրցույթը կկայանա 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 11:30-ին՝ Տաշիրի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի ապրիլի 04-ը:

Բոլորը
Տաշիրի համայնքի ավագանու նիստ 26.05.2022թ.
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հարցազրույց
Տաշիր համայնքի ավագանու 26.02.2021թ հերթական նիստ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք  Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Տաշիր համայնքի ավագանու 09.07.2021 հերթական նիստ
Առցանց դիմում համայնքապետարան
Տաշիրի համայնքի ղեկավարի ամանորյա ուղերձը
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.01.2021
ավագանու արտահերթ նիստ 23.07.2020
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.07.2020
ավագանու արտահերթ նիստ 05.06.2020
23.06.2020 Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ
ավագանու հերթական նիստ 10.04.2020
համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.04.2020
համայնքի ավագանու նիստ 21.02.2020
ավագանու հերթական նիստ 30.01.2020
ավագանու հերթական նիստ  15.01.2020
Տաշիրի համայնքի ավագանու նիստ 26.05.2022թ.
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 14.10.2020
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 10.12.2020
Ավագանու նիստ 26․12․2017
Ավագանու նիստ 15․01․2018
Ավագանու նիստ 15․02․2018
Ավագանու նիստ 15.01.2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ 17.08.2018
Տաշիր համայքնի ավագանու նիստ 15.10.2018
Տաշիր համայնքի ավագանու նիստ, 27․02․2019թ
Տաշիր համայնքի ավագանու նիստ 20․03․2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.04.2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.05.2019
ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 12.09.2019
Հանրային լսում
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 23.09.2019
Ավագանու նիստ 14.10.2019
Ավագանու նիստ 19.12.2019
ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 25.12.2019
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.09.2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner