2024 թվականի ապրիլի 30-ին ժամը՝ 11:30, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով, կազմակերպիչ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան:
Աճուրդի են դրվում հետևյալ լոտերը`
Գույքի անվանումը
|
Գույքի տեխնիկական տվյալները
|
Գույքի տեխնիկական վիճակի նկարագրությունը
|
Գույքի մեկնարկային գինը /ՀՀ դրամ/
|
Լոտ N 1
Զիլ MKZ-10 մակնիշի հատուկ աղբատար
|
Մակնիշը՝ Զիլ MKZ-10, թափքի տեսակը՝ աղբատար, գույնը՝ բաց կապույտ-մոխրագույն, թողարկման տարթիվը՝ 2008թ.,շարժիչի տեսակը՝ բենզինային, շարժիչի հզորությունը՝110/150
|
Ավտոմեքենան գտնվում է անբավարար վիճակում, կարիք ունի կապիտալ վերանորոգման
|
2000000 (երկու միլիոն)
|
ԼոտN 2
Զիլ KO-713-01 մակնիշի հատուկ ջրատար
|
Մակնիշը՝ Զիլ KO-713-01, թափքի տեսակը՝ ջրատար, գույնը՝ կապույտ, թողարկման տարթիվը՝ 1990թ.,շարժիչի տեսակը՝ բենզինային, շարժիչի հզորությունը՝110/150
|
Ավտոմեքենան գտնվում է բավարար վիճակում, ունի վերանորոգման կարիք
|
2500000(երկու միլիոն հինգ հարյուր հազար)
|
Տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանափակումներ չկան, նրանց օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են
ա) հայտ,
բ) աճուրդի մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 25-ը:
Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճարը՝ 2000 դրամ. քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 % չափով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,
2-34-06 հեռախոսահամարներով: