«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2024 թվականի մայիսի 31-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շինվեկտոր» ՍՊԸ-ի կողմից Նորաշեն բնակավայրի վարչական տարածքում Նորաշեն բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի մայիսի 1-ից մայիսի 31-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մերուժանի Բաղդասարյան (հեռ՝ 093475448, armen1974.ru@mail.ru):