Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 4
 
ԱնվանումՏԱՇԻՐԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Նպատակ

Հարգելի պարոն Արշակյան.
Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ Տաշիրի համայնքապետարանի մասնագետների աջակցությամբ, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը մշակել է Գնահատման հաշվետվություններ համայնքային իշխանությունների կողմից առաջարկված երկու թիրախային օբյեկտների, այն է՝ թիվ 1 մանկապարտեզի և «Դպրոցականների» թաղամասի երկու բազմաբնակարան շենքերի համար (հայերեն և անգլերեն հաշվետվությունները կցվում են): Հանձնարարականի հիմնական նպատակն է, Դաշնագիրն անդամակցող իրավասու համայնքներին տրամադրել համապարփակ տեխնիկական աջակցություն՝ առավել հեռանկարային համայնքային նախագծերի նույնականացման, առաջարկվող նախագծերի տեխնիկական գնահատման, բանկերի և ֆինանսական կառույցների համար գրավիչ ծրագրային առաջարկների մշակման, ինչպես նաև «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիր շրջանակներում համայնքային նախագծերի առցանց հարթակում (CoM East Project Pipeline Tool) դրանց գովազդման և պոտենցիալ դոնորների հետ բանակցությունների վարման գործում: Այս գործընթացի շրջանակներում տեղական փորձագետին հանձնարարվել էր գնահատել առաջարկվող օբյեկտների փաստացի վիճակը և էներգիայի սպառման ներկա մակարդակը, գնահատել և վերլուծել էներգասպառման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների կիրառման ներուժը, դիտարկել շենքերի սեյսմիկ արդիականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև գնահատել առաջարկվող միջոցառումների տնտեսական նպատակահարմարությունը՝ ամփոփելով այդ տեղեկատվությունը Գնահատման հաշվետվություններում: Հաշվետվություններն ընդգրկում են ելակետային իրավիճակի նկարագրությունը, որը գնահատվել է փորձագետի կողմից օբյեկտների տեսողական զննման, տեղում չափումների և համայնքապետարանից հավաքագրված տեղեկատվության վերլուծության միջոցով, ինչպես նաև առաջարկություններ օբյեկտների էներգաարդյունավետության բարելավման վերաբերյալ, որոնք պետք է ներառվեն ծրագրային առաջարկներում: Տեղեկացնում եմ, որ երկու զեկույցներն էլ ներբեռնվել են համայնքային ծրագրային առաջարկների շտեմարանում՝ այդպիսով հասանելի դառնալով շահագրգիռ կողմերի և դոնորների լայն շրջանակի համար և, հետևաբար, ընդլայնելով առաջարկվող միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորությունները: Նախատեսվում է զեկույցների տպագրված տարբերակները տրամադրել Ձեզ, ծրագրի փորձագիտական խմբի Տաշիր կատարած հաջորդ այցի ժամանակ։ Այցը նաև հնարավորություն կտա ներկայացնելու հիմնական արդյունքները և պատասխանել հաշվետվությունների վերաբերյալ հարցերին: Վերջում ցանկանում եմ ընդգծել, որ Տաշիրը ընտրվել է ծրագրի կողմից որպես հիշատակված տեխնիկական աջակցության իրավասու շահառու, հաշվի առնելով համայնքապետարանի առաջընթացը ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման գործում, համայնքի ակտիվ մասնակցությունը ծրագրի կողմից կազմակերպվող կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման միջոցառումներին և այլն: շ
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքով,
Արտեմ Խարազյան

Ժամանակահատված07/07/2023 - 07/07/2029
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(1.97 Մբ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(1.97 Մբ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner