Այսօր: Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 594-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 2022 թվականի N 594-Ա

«ՋԵՆԵՐԱԼ ՔԵՅԲԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով նախատեսված «ՋԵՆԵՐԱԼ ՔԵՅԲԼ» ՓԲԸ--ի, ի դեմս Հարություն Խանաղյանի,(ՀՎՀՀ՝ 00155045)  կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով 2022 թվականի հուլիսի  06-ին կազմած  1/6 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի , 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների,  37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ)   և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.   «ՋԵՆԵՐԱԼ ՔԵՅԲԼ» ՓԲԸ--ին, ի դեմս Հարություն Խանաղյանի ենթարկել  վարչական պատասխանատվության՝  Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 1․500․000 (մեկ միլիոն  հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: 
2.   Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին: 
3. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից: 
4. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում; 
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner