|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 ապրիլի 2026 թվականի N 327-Ա |
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 9-ի N 15-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Ազգային ժողովի 2026թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 26-րդ և 33-րդ կետերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1․ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների անցկացման համար քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում առանձնացնել անվճար վահանակներ՝ համաձայն հավելվածի։ 2․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սույն որոշման օրինակը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(19.81 Կբ)
Հավելված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|