Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ, 69-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի զ) կետով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը փաստացի չի գործում 2014 թվականի մարտ ամսից՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: 2.Ստեղծել լուծարման հանձնաժողով հետևյալ կազմով ՝ 1) Նորայր Մարգարի Բաղդասարյան ՝ Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ, 2) Տաթևիկ Անաստասի Գասպարյան՝ Տաշիրի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ, 3)Արթուր Նորիկի Պողոսյան ՝ Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի անդամ , 4)Նունե Սոկրատի Սոլոյան ՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ 5)Նաթելլա Գուրգենի Մուրադյան ՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ 6) Արմեն Սուրենի Դիլբարյան՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետի տեղակալ, հանձնաժողվի անդամ , 7) Ասյա Պարգևի Հարությունյան ՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, հանձնաժողվի անդամ, 8) Նաիրա Կնյազի Սարգսյան ՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար, հանձնաժողվի անդամ: 3. «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 19-ը : 4. Սահմանել լուծարման կարգը ՝ համաձայն հավելվածի: 5. Լուծարման հանձնաժողովին ՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում զետեղել հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: 6. Դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանաց պետական ռեգիստրի գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկություններ գրառելու նպատակով: |