|
25.08.26
ՏԱՇԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՇԵՆՔԵՐԻ ԴԻՄԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
|
🏗️ Տաշիր համայնքում մեկնարկել են մասնակցային բյուջետավորման շրջանակներում իրականացվող հերթական ծրագրի աշխատանքները։Ծրագրով նախատեսվում է Երևանյան փողոցի շենքերի դիմային հատվածների վերանորոգում և բարեկարգում, ինչի արդյունքում կբարելավվի փողոցի ընդհանուր տեսքը և բնակելի միջավայրի պայմանները։Ծրագրի իրականացումը ևս մեկ կարևոր քայլ է համայնքի բնակիչների կողմից ներկայացված նախաձեռնությունները կյանքի կոչելու և բնակիչների մասնակցությամբ համայնքի զարգացմանը նպաստելու ուղղությամբ։🤝 Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս բնակիչներին իրենց առաջարկներով անմիջականորեն մասնակցել համայնքի զարգացման գործընթացին։ Երևանյան փողոցի այս ծրագիրը հենց այդ համագործակցության արդյունքն է։Տաշիրի համայնքապետարանը ...
Մանրամասն |
|
|
24.08.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄԻԽԱՅԵԼՈՎԿԱ ԲՆԱԿՎԱՅՐ
|
|
Տաշիր համայնքի ղեկավարը աշխատանքային այց է կատարել Միխայելովկա բնակավայր՝ հետևելու ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ: Այցի ընթացքում քննարկվել են ծրագրի պատշաճ իրանացմանն առնչվող հարցերն ու հետագա քայլերը: Ասֆալտապատման արդյունքում բնակավայրում կբարելավվի ճանապարհային ենթակառուցվածքը: Սույն ծրագիրը համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների մի մասն է։
|
|
|
21.08.26
❗️ՀԻՇԵՑՈւՄ❗️
|
|
ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ այրելու դեպքում մեղավորները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 հոդվածով կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության:
|
|
|
21.08.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 21-ին և 22-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Sevan Festival City-ի տարածքում անցկացվելու է «Վարչաֆեստ 2026» երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչը հանդիսանում է «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Օգոստոսի 22-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, Տաշիրի քաղաքային հրապարակում կլինեն ավտոբուսներ, որոնք ցանկացողներին կտեղափոխեն Սևան քաղաք՝ «Վարչաֆեստ 2026» երաժշտական փառատոնին մասնակցելու նպատակով։ Ավտոբուսներից կարող են օգտվել չափահաս անձինք, իսկ անչափահասները կարող են մասնակցել միայն ծնողների ուղեկցությամբ։ Փառատոնի ավարտից հետո կազմակերպվելու է նաև մասնակիցների վերադարձը Տաշիր՝ նույն ավտոբուսներով։
|
|
|
21.08.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Օգոստոսի 21-ին ՀՀ Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը և Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքում համայնքային սեփականություն հանդիսացող շենքում բնակություն հաստատած արցախցիների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, ինչպես նաև կոմունալ վճարների հետ կապված հարցերը, որոնք պահանջում են հրատապ լուծում։
|
|
|
19.08.26
«ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐևԵԼՔ» ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ 2026»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
|
|
Օգոստոսի 19-ին Տաշիրի համայնքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «Կայուն էներգիայի շաբաթ 2026»-ի շրջանակներում Տաշիր համայնքում իրականացված միջոցառումների ակտիվ մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։Ելույթ ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը՝ ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակներն ու ուղղությունները։ Նա անդրադարձավ կայուն էներգետիկ զարգացման կարևորությանը, համայնքների դերին էներգիայի արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության գործում, ինչպես նաև բնակչության իրազեկվածության բարձրացման և համայնքային նախաձեռնությունների խթանման ...
Մանրամասն |
|
|
17.08.26
ԱՐԵՎԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
|
|
🚧 Տաշիր քաղաքում շարունակվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Այս օրերին աշխատանքներ են իրականացվում Արևային փողոցում, որտեղ կատարվում են ճանապարհի փոսալցման և անհարթ հատվածների վերականգնման աշխատանքներ։ Աշխատանքների նպատակն է բարելավել ճանապարհի վիճակը, ապահովել ավելի հարմարավետ երթևեկություն և բարձրացնել բնակիչների առօրյա տեղաշարժի անվտանգությունն ու հարմարավետությունը։ Տաշիրում ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգումը համայնքի կարևոր ուղղություններից է, և աշխատանքները շարունակական բնույթ են կրում։📍 Արևային փողոց, Տաշիր #Տաշիր #ԱրևայինՓողոց #ՃանապարհներիԲարեկարգում #Փոսալցում #ԲարեկարգՏաշիր #ՏաշիրՀամայնք
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |