Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2026 թվականի նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 03-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2026 թվականի դեկտեմբերի 04-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային քննարկում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: