02.09.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՐՏԱԳՆԱ) ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 09-ին, ժամը 14:30-ին , Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25- ի N 121-Ն որոշման մեջ փոփոխությւոոն կատարելու մասին 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 4.Փոխադրամիջոցների ...
Մանրամասն |
|
01.09.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և կրթության գործի նվիրյալներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրոցի օրվա կապակցությամբ։ Այս օրը մեր երկրի կրթական կյանքի կարևորագույն տոնն է, որը խորհրդանշում է նոր գիտելիքների, հաջողությունների և նվաճումների սկիզբը։ Գիտելիքը մեր ժողովրդի ուժի ու առաջընթացի հիմնական հենասյունն է։ Սեպտեմբերի 1-ը հնարավորություն է կրկին արժևորելու կրթության նշանակությունը, որպես լուսավոր ապագայի և հայրենիքի հզորացման ամենահուսալի ճանապարհ։ Թող նոր ուսումնական տարին լինի ստեղծագործ աշխատանքի, վստահ քայլերի և նշանակալի ձեռքբերումների ժամանակաշրջան։ Մաղթում եմ մեր աշակերտներին՝ ժրաջան ուսումնառություն ու նոր հաղթանակներ, ուսուցիչներին՝ անսպառ եռանդ և ...
Մանրամասն |
|
31.08.25
«ԱՐՎԵՍՏՆԵՐԻ և ԱՐՀԵՍՏՆԵՐԻ» 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ.օգոստոսի 31-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» 14-րդ միջազգային փառատոնը։ Տաշիրցիները մասնակցեցին փառատոնին ՝ քանդակագործության , գորգագործության ,նկարչության ,փայտի վրա այրված նկարներով , ձեռագործ տարբեր աշխատանքներով ։ Ներկայացվեց նաև գրքույք բրոշյուր տուրիստական ուղղության մասին և տեղեկատվական վահանակ Տաշիրի տեսարժան վայրերի և մշակութային կյանքի մասին ։
|
|
26.08.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
🔹Տաշիր համայնքում իրականացվում են հանրային տարածքների բարեկարգման՝ խաղահրապարկների և պուրակի կառուցման աշխատանքները՝ համայնք-պետություն սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։✅Աշխատանքները ներառում են Ձորամուտ բնակավայրերում խաղահրապարակի կառուցում, Տաշիր քաղաքի 2 թաղամասերում մինի-ֆուտբոլի դաշտի տեսքով խաղահրապարակների կառուցում, մարզասարքերի տեղադրում՝ քաղաքի կենտրոնական հատվածի խաղահրպարակում և Հավերժության պուրակի կառուցում։➡️Այսօր Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելեին կառուցվող մինի ֆուտբոլի դաշտի և հավերժության պուրակի շինարարական հրապարակ։ ...
Մանրամասն |
|
25.08.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
✍️Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը այսօր հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին համայնքապետարանի ոլորտային ներկայացուցիչները և « Տաշիրի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը։🔹Քննարկման ընթացքում բարձրացվեցին համայնքի ընթացիկ աշխատանքներին վերաբերող, գյուղատնտեսական, ծրագրային, քաղաքաշինական, սոցիալական և մշակութային մի շարք կարևոր հարցեր։✔️Համայնքի ղեկավարին ներկայացվեցին տեղեկություններ համայնքում իրականացվող աշխատանքների մասին։ Այս օրերին համայնքում իրականացվում են ճանապարհների և մայթերի ասֆալտապատման, սալարկման, պուրակի և խաղահրապարակների կառուցման, ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքներ։ Քննարկվեցին հետագա աշխատանքների ...
Մանրամասն |
|
14.08.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երիտասարդներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Դեռևս 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։ Եվ 2000 թվականից սկսած այն դարձել է ամենամյա տոն և այն մեր համայնքում նշում ենք մեծ սիրով ու խանդավառությամբ։ Այս կարևոր օրը ևս մեկ հնարավորություն է՝ ընդգծելու երիտասարդության դերը հասարակական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում։ Դուք եք մեր հասարակության ոսկե կորիզը և ձեր վրա է խարսխվելու մեր համայնքի ու պետության հիմքերը։ Հավատացե՛ք, համայնքը մշտապես կանգնած է նախաձեռնող և ստեղծագործող յուրաքանչյուր երիտասարդի կողքին։ Սովորե՛ք, ստեղծագործե՛ք, ...
Մանրամասն |
|
13.08.25
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
🎉Օգոստոսի 12-ին Տաշիր համայնքում անցկացվեց Երիտասարդության միջազգային օրվա տոնական միջոցառումը , որը համախմբեց համայնքի երիտասարդներին և հյուրերին : Միջոցառման ձևավորումը կատարվել էր խորհրդանշական գույներով՝ դեղին, սպիտակ և կապույտ։Դեղին 🌟՝ երիտասարդական էներգիայի և պայծառ գաղափարների խորհրդանիշ։Սպիտակ 🤍՝ մաքրության, ազնվության և միասնականության խորհրդանիշ։Կապույտ 💙՝ խաղաղության, վստահության և ապագայի հույսի արտահայտում։✅️Միջոցառումը սկսվեց համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի շնորհավորական խոսքով , որին հաջորդեց շնորհավորագրերի և հուշանվերների հանձնման արարողությունը ԲՈՒՀ ընդունված երիտասարդներին։🏅Ծրագիրը շարունակվեց պարային ֆլեշ մոբով , որին միացան բոլոր երիտասարդները։ Կազմակերպվեցին հետաքրքիր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |