ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավանի «Գույների աշխարհ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարվում է մրցույթ՝ Մեծավանի «Գույների աշխարհ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մեթոդիստի ուսումնական գծով տնօրենի տեղակալի/ 0,25 դրույք/ և երաժշտության դաստիարակի /0,5/ թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է ՝ըստ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից մշակված հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
· դիմում (Ձև 1).
· կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
· անձը հաստատող փաստաթուղթ.
· աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
· ինքնակենսագրություն (Ձև 4).
· մեկ լուսանկար` 3x4 չափի.
· այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
· Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական. · հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են Տաշիր համայնքի Մեծավան գյուղի «Գույների աշխարհ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 2026թ մայիսի 15-ից հունիսի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026թ հունիսի 18 -ին, ժամը 16։00-ին մեթոդիստի՝ուսումնական գծով տնօրենի տեղակալի, երաժշտության դաստիարակին՝ 14։00-ին, Մեծավանի «Գույների աշխարհ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, հասցեն՝ գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 38 Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ +37477072959 հեռախոսահամարով: