|
13.02.26
ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԵՎ ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀՀ ՏԱՐԲԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
|
|
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ ՀՀ տարբեր համայնքներում իրականացվում է «Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ» ծրագիրը, որի շրջանակնեում երիտասարդական խմբերին տրամադրվում է մինչև 3000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։Ծրագիրն այս պահին գործում է հետևյալ մարզերի բոլոր համայնքներում՝Արարատի մարզԱրագածոտնի մարզԱրմավիրի մարզԳեղարքունիքի մարզԼոռու մարզԿոտայքի մարզՇիրակի մարզՍյունիքի մարզՀայտարարության տեքստը ստորև՝🌍 13-ից 24 տարեկա՞ն ես, ունե՞ս գաղափար, որը կարող է դրականորեն փոխել շրջակա միջավայրն ու կլիման մեր համայնքում։ Դարձի՛ր մեր համայնքի էկո-հերոսը։ ✊ Հավաքի՛ր թիմ, ներկայացրո՛ւ գաղափարդ դրամաշնորհային ...
Մանրամասն |
|
|
11.02.26
--❄️⛄️ ՁՄԵՄԱՐԴ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ՝ ՍԱՀՆԱԿՆԵՐ 🛷
|
|
Տաշիր համայնքում անցկացված ձմեմարդ պատրաստելու մրցույթը կրկին ապացուցեց, որ մեր համայնքը լի է ստեղծագործ, ակտիվ ու ժպտերես բնակիչներով։ Մրցույթի ընթացքում ներկայացված ձմեմարդերը աչքի էին ընկնում իրենց յուրօրինակությամբ, երևակայությամբ և ջերմ տրամադրությամբ։ Մրցույթի հաղթող մասնակիցներին, որպես խրախուսանք և հաճելի հիշատակ, տրամադրվեցին սահնակներ՝ ձմեռային օրերը առավել ուրախ ու ակտիվ դարձնելու համար։ 🛷❄️ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ իրենց մասնակցության, դրական էներգիայի և համայնքային կյանքը գունավորելու համար և շնորհավորում ենք հաղթողներին։ Մնացեք մեզ հետ և մասնակցեք համայնքային հաջորդ նախաձեռնություններին։ 💙
|
|
|
11.02.26
📢 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
|
Սիրելի՛ համայքակիցներ,Տաշիր համայնքում մեկնարկում է Մասնակցային բյուջետավորման ծրագրի ամենակարևոր փուլը՝ քվեարկությունը։ Այժմ ձեր ձայնով է որոշվելու, թե ներկայացված գաղափարներից որոնք կդառնան իրականություն և կֆինանսավորվեն համայնքային բյուջեից։Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակչի մասնակցել համայնքի զարգացման գործընթացին, առաջարկել լուծումներ և ընտրել առաջնահերթ ծրագրերը։🗳 Ինչպե՞ս մասնակցել քվեարկությանը✔️ Անցե՛ք հղմամբ՝ https://tashircity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&tv=-4&g=22e993fa-b257-4250-b5e9-26641ed9e382 և ծանոթացեք հաստատված ծրագրային առաջարկներին✔️ Ընտրեք ձեզ համար ամենակարևոր նախաձեռնությունը✔️ Եթե գրանցված եք կայքում, ապա մուտք գործեք ...
Մանրամասն |
|
|
10.02.26
ՏԱՇԻՐ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ
|
|
♻️ 🤝Տաշիր և Ստեփանավան համայնքների համագործակցությունը՝ ուղղված թափոնների կրճատմանըՄԱԶԾ Հայաստան Քաղաքների էքսպերիեմենտային ֆոնդ ծրագրի շրջանակներում Ստեփանավան և Տաշիր համայնքները համատեղ սկսել են թափոնների տեսակավորման ծառայություն մատուցել բնակիչներին։📅 Փետրվարի 5-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Ստեփանավանի և Տաշիրի համայնքապետարանների, ինչպես նաև կոմունալ սպասարկման ՀՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեց համայնքների միջև կնքվող համագործակցության համաձայնագրի տեքսը և դրանից բխող հետևանքները։ Հանդիպման ընթացքում համայնքապետարանների թիմերը ծանոթացան նաև ՄԱԶԾ տարածքային գրասենյակի կողմից արհեստական բանականության միջոցով ստեղծված գործիքին, որի միջոցով ծրագրի ...
Մանրամասն |
|
|
10.02.26
«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
N 1325 ԲԱՆԱՁևԻ 2025–2027 ԹԹ. ԵՐՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
|
|
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025–2027 թվականների երրորդ ազգային գործողությունների ծրագիրը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ՝ ներգրավելով պետական կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին։ Ծրագիրը հիմնված է նախորդ երկու ազգային գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրված փորձի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վրա և նպատակ ունի ապահովել իրականացված քայլերի շարունակականությունն ու արդյունավետությունը։ Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կանանց և աղջիկների լիարժեք խաղաղաշինության, ...
Մանրամասն |
|
|
05.02.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Փետրվարի 5-ին ՀՀ Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը և Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը հանդիպում ունեցան Արցախից բռնի տեղահանված և Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում բնակություն հաստատած քաղաքացիների հետ , որի ընթացքում պաշտոնյաները ներկայացրին բնակարանային ապահովման ծրագիրը։Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հիմնական դրույթները, շահառու դառնալու պայմանները, աջակցության ձևաչափերը և դիմումների ներկայացման ընթացակարգը։ Պաշտոնյաները նշեցին, որ ծրագրի նպատակն է աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին՝ ապահովելով նրանց կայուն բնակարանային պայմաններով և նպաստելով սոցիալական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում։Հանդիպման ընթացքում տեղահանված քաղաքացիները ...
Մանրամասն |
|
|
05.02.26
«ԿԻՆՈԴՊՐՈՑ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2026 թվականի փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը:Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ):«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |