|
27.05.26
«ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ ՀԿ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ» ԹԵՄԱՅՈՎ ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
|
|
«Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառման շրջանակներում Լիարժեք Կյանք ՀԿ-ում կազմակերպվել է «Մեր մոլորակը» թեմայով խմբային աշխատանք։ Հանդիպման ընթացքում երեխաները ծանոթացան շրջակա միջավայրի պահպանությանը և վերականգնվող էներգիայի կարևորությանը։ Քննարկեցին, թե ինչ գործողություններ կարող են վնասել բնությանը և ինչպես կարող են իրենց փոքր քայլերով նպաստել մեր երկիր մոլորակի պահպանությանը և էներգախնայողությանը։Ստացած գիտելիքներն առավել ամրապնդելու նպատակով կազմակերպվեցին ինտերակտիվ խաղեր, քննարկումներ և արտթերապիայի ակտիվություններ, որոնք երեխաներին հնարավորություն տվեցին ստեղծագործական ձևով արտահայտել իրենց վերաբերմունքը բնության, շրջակա միջավայրի և կայուն ...
Մանրամասն |
|
|
27.05.26
«ՏԱՇԻՐ ՊԼՅՈՒ» ՏԱԽ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
|
|
🌱 «Կայուն էներգիայի օրեր» Տաշիրում ☀️«Տաշիր Պլյու» ՏԱԽ-ի նախաձեռնությամբ համայնքի երիտասարդները բացահայտեցին ապագայի կանաչ գյուղատնտեսությունը 🧑🌾։ Միասին այցելեցինք ժամանակակից ջերմոցային տնտեսություն, որտեղ ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգը' ՏԱԽ-ի աջակցությամբ💧✨։Այս էներգախնայող տեխնոլոգիան ջուրը հասցնում է ուղիղ բույսի արմատին՝ կրճատելով ջրի ծախսը կիսով չափ։ Իսկ քիչ ջուրը նշանակում է, որ ջրային պոմպերն ավելի քիչ են աշխատում՝ խնայելով մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա 🔋💡։ Ահա թե ինչպես է խնայող ջուրը դառնում կայուն ու կանաչ էներգիա:Այս խելացի համակարգի շնորհիվ ջերմոցում հաջողությամբ աճում է անդադար բերք տվող ռեմոնտանտ ելակ 🍓 և շաքարին փոխարինող ու դիաբետիկների ...
Մանրամասն |
|
|
25.05.26
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Եղանակային պայմաններով պայմանավորված՝ հնարավոր է առաջանա անհրաժեշտություն « Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի 25.05.2026-ի հավաքան անցկացնել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 68 հասցեում գտնվող « Տաշիրի մշակույթի կենտրոն » ՀՈԱԿ-ի դահլիճում:
|
|
|
25.05.26
ՏԱՇԻՐԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԻՍԿԱԿԱՆ ԷԿՈ-ՆՈՐԱՁևՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
|
|
🌍Կայուն էներգիայի շրջանակներում երեխաները ծնողների և դաստիարակների հետ միասին թափոններին տվեցին նոր կյանք՝ պատրաստելով յուրահատուկ և ստեղծագործ հագուստներ վերամշակվող նյութերից ♻️👗 Թղթեր, պլաստիկ, տոպրակներ և այլ օգտագործված նյութեր փոքրիկների երևակայության շնորհիվ վերածվեցին գունեղ ու հետաքրքիր կերպարների։ Իսկ ամենահուզիչ պահը նրանց փայլուն քայլերթն էր կարմիր գորգի վրա, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ ներկայացնում էր իր էկո-կերպարը 🌱✨ Այս գեղեցիկ նախաձեռնությամբ երեխաները ևս մեկ անգամ ապացուցեցին՝ մոլորակը սիրելը սկսվում է փոքր քայլերից 💚
|
|
|
25.05.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ 2026. ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ՝ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ
|
|
🏫 Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում շարունակվում են Եվրոպական միության «Կայուն էներգիայի շաբաթ» նախաձեռնությանը նվիրված միջոցառումները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո, որտեղ իրականացվում են կրթական և իրազեկման միջոցառումներ:🧑🎓 Դպրոցի սաները ներկայացրին էկոլոգիական այն լուրջ մարտահրավերները, որոնց բախվում է մեր շրջակա միջավայրը ծանր արդյունաբերության պատճառով․🏜️ Հողային կորուստներ․ Հանքարդյունաբերության հետևանքով փոխվում է ռելիեֆը, առաջանում են դատարկ տարածություններ, և արագանում է հողի էրոզիան:💨 Մթնոլորտի աղտոտում․ Մետաղագործական հսկայական արտադրությունների պատճառով օդ են արտանետվում տոննաներով վնասակար գազեր ու փոշի։🥀 Էկոհամակարգերի ...
Մանրամասն |
|
|
25.05.26
🌱 ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ ՝ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ.
|
|
Տաշիրի թիվ 1 մանկապարտեզի սաները միացել են կանաչ առաքելությանը և մանկապարտեզը վերածել իսկական ստեղծագործական արհեստանոցի։ Մեր փոքրիկներն իրենց ձեռքերով, մեծ խնամքով ու սիրով ցույց տվեցին, թե ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ թղթին, պլաստիկին ու բնական նյութերին։ 🎨 «Աղբի տեսակավորում» խաղի միջոցով մեր սաները սովորեցին հոգ տանել շրջակա միջավայրի մասին հենց մանկուց։ Նրանց պատրաստած գունագեղ իրերն ու առարկաներն ապացուցում են՝ էկոլոգիական մշակույթը սկսվում է հենց այս տարիքից։ 🌻
|
|
|
23.05.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի» գեղեցիկ տոնի առթիվ։Այս օրը խորհրդանշում է մի կարևոր ավարտ և միաժամանակ՝ նոր ճանապարհի սկիզբ։ Դպրոցական տարիները ձեզ համար եղել են գիտելիքների, ընկերության, ձեռքբերումների և հիշարժան պահերի ժամանակաշրջան, որոնք միշտ կմնան ձեր հիշողություններում։Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք կանգնած եք նոր ընտրությունների և հնարավորությունների շեմին։ Վստահ եմ, որ ձեր գիտելիքներով, նպատակասլացությամբ և աշխատասիրությամբ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները և արժանապատվորեն կառուցել ձեր ապագան՝ նպաստելով նաև մեր համայնքի և հայրենիքի զարգացմանը։Խորին երախտագիտություն եմ հայտնում ուսուցիչներին՝ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |