|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 128-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները՝ համաձայն հավելվածի: 2. Կասեցնել Տաշիր համայնքի վարչական տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մատուցվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունների ծառայությունների իրականացումը այն շենքերում և շինություններում, որոնք չեն համապատասխանում հավելվածում ներկայացված պահանջներին ու պայմաններին: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 01-ից ։ |
Կողմ -18 ԱՆԱԽԱՍՅԱՆ ՎԱՀԵ ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՏՈՄԵՅԱՆ ԻԶԱԲԵԼԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.21 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|