Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ և 31-րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն հավելված 2-ի: 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորումը` ըստ աղբյուրների` համաձայն հավելված 3-ի: 4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելված 4-ի: |