|
11.06.26
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ' ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ.
|
|
«Կայուն էներգիայի շաբաթ 2026»-ի շրջանակներում «Տաշիր Պլյուս»-ը ներկայացնում է իրականացված աշխատանքների արդյունքները։ Մեր մոտեցումը հիմնված է պարզ սկզբունքի վրա՝ ոչ թե ցանկություններ, այլ՝ կոնկրետ քայլեր, որոնք փոխում են համայնքի դիմագիծը։Համակարգված աշխատանքի արդյունքում արձանագրել ենք հաջողություններ երկու կարևոր ուղղություններով․✅ Վերաստեղծված գաղափարներ և կանաչ մտածելակերպ. Թափոնների վերաիմաստավորումից մինչև համայնքային հարմարավետ կենտրոնների ստեղծում։ Մենք ապացուցում ենք, որ ռեսուրսների խելամիտ կառավարումը կարող է ստեղծել նոր արժեք՝ հիմք դնելով ավելի կայուն ապագայի։✅ Էներգաարդյունավետություն և տեխնոլոգիական լուծումներ. Ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, բարելավված ...
Մանրամասն |
|
|
09.06.26
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ 2026 ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
|
«Տաշիր Պլյուս»-ի կանաչ էջերը 🌿Մեր նոր տեղեկատվական բուկլետներն արդեն պատրաստ են։ Այստեղ հակիրճ ու պարզ ներկայացրել ենք, թե ինչպես կարող ենք մեր համայնքում անցում կատարել կայուն ու մաքուր էներգիայի։💡 Ինչո՞ւ թերթել այն.Խնայողություն.Իմացիր, թե ինչպես նվազեցնել կոմունալ ծախսերը։Մաքուր օդ.Ծանոթացիր արևային ու քամու էներգիայի օգուտներին։Գործնական քայլեր.Սկանավորիր QR կոդը և ստացիր օգտակար ուղեցույցներ💚 Ստեղծենք էներգախնայող ու առողջ ապագա միասին։
|
|
|
09.06.26
Բնության ներդաշնակությունն ու կայուն էներգիան՝ աշակերտների աչքերով։ 🌿🎨
|
|
Այս նախագծի շրջանակներում Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի երեխաների հետ անցկացված բացօթյա ստեղծագործական դասը հիանալի առիթ էր ևս մեկ անգամ խորհելու բնության պահպանման և էներգիայի կայուն աղբյուրների կարևորության մասին։ Այն մաքուր միջավայրը, որն այսօր ոգեշնչում է մեր երեխաներին ստեղծագործել, ուղղակիորեն կախված է էկոլոգիական և էներգետիկ ճիշտ արժեքների արմատավորումից:
|
|
|
05.06.26
ՀԱՂԹԱՆԱԿ, ՈՐԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԲԱՐՈՒԹՅԱՆ
|
|
Տաշիր համայնքի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները փայլուն արդյունքներ են գրանցել ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացված դպրոցականների մարզական խաղերի հանրապետական փուլում։Մեր շնորհալի պատանիները «Բասկետբոլի լիգա» և «Սպորտլանդիա» մարզական խաղերում ցուցադրել են բարձր պատրաստվածություն, կամք ու թիմային ոգի՝ արժանանալով պատվավոր 3-րդ հորիզոնականին։Հանրապետական փուլում համայնքի պատիվը բարձր պահելու և հաջողություն գրանցելու կապակցությամբ մարզիկները հյուրընկալվեցին Տաշիրի համայնքապետարան և համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից հանդիսավորությամբ հանձնվեցին պատվոգրեր։ Արթուր Պողոսյանը շնորհավորեց երեխաներին, մարզիչ Մարգար Ավետիսյանին ու դպրոցի ...
Մանրամասն |
|
|
04.06.26
ԳԱՂԱՓԱՐԻՑ ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔ
|
|
«Կայուն էներգիայի շաբաթ 2026» միջոցառումների շրջանակներում «Տաշիր Պլյուս» ՏԱԽ-ի երիտասարդները մշակել են համայնքային 2 կարևոր տարածքների զարգացման կանաչ ու կայուն նախագծեր (գծագրեր)։ Ներկայացնում ենք մեր երիտասարդների տեսլականն ու մտքերը․ 🌳 1-ին տարածք — Էկո-լուծումներով կահավորված և կանաչապատված ժամանակակից զբոսայգու հայեցակարգ։ 🏢 2-րդ տարածք — 5 բնակելի շենքերի բակային հատվածի, մարզադպրոցի և մարզադաշտի էներգախնայող ու կայուն բարեկարգման մոդել։ Սրանք առաջարկվող գաղափարներ են, որոնք ներկայացնում ենք համայնքի դատին։ Կերտենք մեր կանաչ ու խնայող ապագան միասին։
|
|
|
03.06.26
ԱՊԱԳԱՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԿԱՆԱՉ ԵՎ ԽՆԱՅՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻՆ , ԻՍԿ ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ ԿԵՐՏՈՒՄ ԵՆ ԱՅԴ ԱՊԱԳԱՆ
|
|
Տաշիր համայնքում շարունակվում են Կայուն էներգիայի նվիրված միջոցառումների շարքը։Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները «Մաքուր, անվտանգ, մրցունակ և էներգետիկ միություն» խորագրի ներքո ակտիվորեն ներգրավվել են էներգետիկայի և բնապահպանության արդիական խնդիրների ուսումնասիրման գործում։ Նրանք իրականացրել են խորքային ու հետաքրքիր հետազոտական աշխատանքներ, որոնք վերաբերում են բոլորիս կյանքին ու համայնքի զարգացմանը։Աշակերտների կողմից ներկայացվել են հետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.🏠 «Խելացի տներ և էլեկտրախնայող համակարգեր» – ինչպես տեխնոլոգիաների միջոցով կրճատել էներգիայի ծախսերը։🏫 «Կայուն էներգիայի զարգացումը դպրոցներում և համայնքներում» – ...
Մանրամասն |
|
|
03.06.26
ՄԵԾԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԵՎՍ ՄԻԱՑԱՎ «ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ-2026» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
|
|
Դպրոցի աշակերտները ներկայացրին իրենց նախագծային աշխատանքը՝ «Արևային էներգիայի կիրառումը Հայաստանում» թեմայով։ Աշխատանքի ընթացքում նրանք ուսումնասիրեցին արևային էներգիայի առանձնահատկությունները, դրա առավելությունները, ինչպես նաև Հայաստանում արևային տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։Նախագծի նպատակն էր բարձրացնել սովորողների իրազեկվածությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ, զարգացնել հետազոտական և վերլուծական հմտությունները, ինչպես նաև ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ։Ներկայացման ընթացքում սովորողներն անդրադարձան արևային էներգիայի դերին մեր երկրի կայուն զարգացման, էներգետիկ անկախության ամրապնդման և բնապահպանական ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |