Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման և համակարգման նպատակով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Ստեղծել Տաշիր համայնքում 2026 թվականին Տաշիրում մասնակցային բյուջետավորման գործընթացի համակարգող հանձնաժողով՝ համաձայն հավելվածի։ 2. Հանձնաժողովի նախագահին՝
1) կազմել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը,
2) հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ։
3. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների ներկայացման հայտի ձևանմուշը՝ համաձայն հավելվածի: