Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները՝ համաձայն հավելվածի: 2. Կասեցնել Տաշիր համայնքի վարչական տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մատուցվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունների ծառայությունների իրականացումը այն շենքերում և շինություններում, որոնք չեն համապատասխանում հավելվածում ներկայացված պահանջներին ու պայմաններին: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 01-ից ։ |