Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա հասցեում գտնվող 0,0602 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0136) գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը: 2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա հասցեում գտնվող 0,03306 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0138) գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը: 3. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Սարատովկա հասցեում գտնվող 0,15903հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0106) գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողատեսքը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը: 4. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |