| Բովանդակություն * | Սույն թվականի մայիսի 31ին Տաշիրի համայնքապետարանի դահլիճում  Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալը , համայնքապետարանի աշխատակազմի բաժինների  պետերը, վարչական ղեկավարները և ոլորտային պատասխանատուներ։ Խորհրդակցության օրակարգի առաջին հարցը վերաբերում էր <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում հունիսի 8 ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին։ Համայնքի ղեկավարը ներկաներին ներկայացրեց Քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկի կողմից մշակված շաբաթօրյակի անցկացման ծրագիրը և անցկացման վայրերի, կազմակերպչական աշխատանքների  վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Համայնքի ղեկավարը նշեց, որ համապետական շաբաթօրյակին անհրաժեշտ է ընդգրկել հնարավորին շատ մարդկային ռեսուրս՝ ներգրավելով Տաշիր համայնքի բնակիչներին։ Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը հանձնարարեց վարչական ղեկավարներին , ելնելով մշակված ծրագրից, հստակեցնել  վարչական բնակավայրերում  իրականացվելիք աշխատանքների առաջնայնությունը և կարիքները:  Ոլորտի պատասխանատուները  հավելեցին, որ համապետական  շաբաթօրյակին կմիանան  համայնքապետարանի ենթակայության հիմնարկները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, իսկ դժվարամատչելի տարածքներում աղբը կմաքրվի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ:  Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը։ Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը վարչական ղեկավարներին ներկայացրեց եկամուտների հավաքագրման արդյունքները և հորդորեց  հետամուտ լինել ՝ հույս հայտնելով, որ արդյունավետ և համակարգված  աշխատանքի շնորհիվ կարձանագրվի  եկամուտների հավաքագրման ցուցանիշների դրական դինամիկա։  |