Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին »Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման 13-րդ կետով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի մանկապատանեկան մարզադպրոց » համայնքային ոչ առևտրային կազմակերպության, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» » N131-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝ «2. Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում ունենալու դեպքում սահմանել լրավճար նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկային հիմքի տասնհինգ տոկոսի չափով»: |