Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա հասցեում գտնվող 9,3248 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0127) գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր և ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Սարատովկա հասցեում գտնվող 5,599 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0055) գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողամասերը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը: 2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |