Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 120-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ, 13-րդ հոդվածի 1-ին մասով, 14-րդ, 15-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» 14-րդ հոդվածով

Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝

1․ Սահմանել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրուքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի: 3.Սահմանել, որ.
1) Տաշիր համայնքի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշումով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) կամ թույլտվությունների տրամադրումը:
2) Տաշիր համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման հավելված 2-ի 11-րդ, 12-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, բացառությամբ սույն որոշման հավելված 2-ի 8-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.
4․Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական տուրքերի և վճաների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Տաշիր համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական համացանցային www.tashircity.am կայքում ՝տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակելով ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:, իսկ ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը՝ ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.59 Կբ) Հավելված 1
(27.53 Կբ) Հավելված 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner