|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2026 թվականի N 57-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 14-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թվականի օգոստոսի 24-ի N 1421-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 04-ի N 310-Ն հրամանով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով, հաշվի առնելով, որ ներկայացված ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը որևէ դիտողություն և առարկություն չեն ներկայացրել՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների, Տաշիր համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագրին՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ համապատասխան փաթեթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել Լոռու մարզպետարան՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար: |
Կողմ -12 ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(6.92 Մբ)
Հավելված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|