Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով և 8-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքապետարան դիմած քաղաքացու դիմումը ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն՝ 1) ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Թումանյան փողոց, թիվ 20 հասցեի բնակիչ Բենիկ Արեսի Պողոսյանին ( ՀՎՀՀ` 18648511, ՀԾՀ՝ 3504330147) ազատել Տաշիր համայնքում հաշվառված ՎԱԶ 2109 մանկնիշի, 41SS817 պետհամարանիշի ավտոմեքենայի 7300 (յոթ հազար երեք հարյուր) դրամ գույքահարկից: 2) ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Ձորամուտ, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, տուն 9 հասցեի բնակիչ Վենետիկ Հովսեփի Սիմոնյանին ( ՀԾՀ՝ 3599610261 ) ազատել Տաշիր համայնքում հաշվառված ՎԱԶ 2101 մակնիշի, 41ST440 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի տույժից՜ 38357 (երեսունութ հազար երեք հարյուր հիսունյոթ) դրամ : 2. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնության մասով փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում: 3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված արտոնությունները կիրառել գույքահարկի գծով պարտավորությունների ապառքը (մայր գումարը) մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը մարելու դեպքում: |