|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2026 թվականի N 108-Ա |
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Բնական գազի անխափան մատակարարման գազահամակարգերի սպասարկման և անվտանագ սպասարկման նպատակով «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի գազաֆիկացվում» 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցված և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստացած Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման : 3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: |
Կողմ -14 ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՂՈՅԱՆ ԻԶԱԲԵԼԱ ՏՈՄԵՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈԼՈՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԴԱԼՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱԻԴԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՅՈՒՍՈՒԲՈՎ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.13 Կբ)
Հավելված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|