Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՜
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ենթակայությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N33-Ա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 23-ի N 4-Ա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 131-Ա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 133-Ա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 23 N55-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշան NN6, 7, 8 , 9 հավելվածների «Հաշվապահ» տողի «Պաշտոնային դրույքաչափ» սունյակի «132000» թիվը փոխարինել «144000 » թվով: |