Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, 06-074-0374-0049 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 3.464 ՀԵԿՏԱՐ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշումով ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 14-ի N 2/փ-8 դրական եզրակացությունը

Տաշիր համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 3.464 հա (կադաստրային ծածկագիր 06-074-0374-0049) արոտավայր հողատեսքը փոխադրել անտառային նպատակային նշանակության անտառներ գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին` նշված փոփոխությունները արտացոլել Մեծավան բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի / Մեծավան բնակավայրի/ հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner