Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով , « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշումով հաստատված կարգի 29-րդ, 32-րդ, 34-րդ կետերով և հիմք ընդունելով Ալինա Պետրոսի Սոլոյանի դիմումը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Տալ համաձանություն ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող, Տաշիր համայնք, գ. Մեծավան հասցեում գտնվող, 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0244-0006)՝ հավասար պայմաններով քաղաքացիներ Ալինա Պետրոսի Սոլոյանին, Վազգեն Արամի Սոլոյանին, Սասուն Արամի Սոլոյանին և Արթուր Արամի Սոլոյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Մեծավան հասցեում գտնվող 0.3 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի (կադաստրային ծածկագիր՝06-074-0243-0033 ) հետ փոխանակելուն ՝ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասի մասնատվածությունը, կտրտվածությունը վերացնելու և գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման (խոշորացման) նպատակային ծրագրերին աջակցելու նպատակով: 2. Համայնքի ղեկավարին ՝ կնքել հողամասերի փոխանակության մասին պայմանագիր: 3. Հողամասերի փոխանակության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման: |