Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի հաշվեկշռում հաշվառված ֆիզիկապես ու բարոյապես մաշված, անսարք և հետագա օգտագործամն համար ոչ պիտանի Նիվա մակնիշի ԽՍՀՄ արտադրության հացահատիկային կոմբայնը, որպես սև մետաղի ջարդոն, օտարել դասական աճուրդով : 2. Սահմանել գույքի մեկնարկային գինը՝ համաձայն «ՄԱՐ ՄՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվության՝ որպես մետաղի ջարդոն՝ 1կգ- 45 ( քառասունհիգ ) ՀՀ դրամ: |