Այսօր: Հինգշաբթի, 22 Մայիսի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 62-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիհոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքերից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Տաշիր համայնքի ավագանին որոշում է `

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող . արոտավայրերից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
2. Խոտհարքներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
3. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերից կամ խոտհարքներից օգտվելու պայմանագրերը կնքվում են պարզ գրավոր ձևով՝ մինչև 3 տարի ժամկետով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner