Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 20-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N57-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով ստացված դիմումները և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի եզրակացությունները.
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից նրանց ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հատկացված գումարները տրամադրել բնակիչներին: |