|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2025 թվականի N 123-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում սկսել 2026թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։ 2._ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026թ. -ին բյուջեում հատկացնել 9500000 ՀՀ դրամ գումար՝ 2026թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 47062875 ՀՀ դրամ: 4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի: 5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած: 6. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն: 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ |
Կողմ -17 ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՋՈՆ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՏՈՄԵՅԱՆ ԻԶԱԲԵԼԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|