Բովանդակություն * | Խորհրդակցությունը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները՝ համայնքի ղեկավարի խորհրդականներըև բաժնի պետերը։ Ն. Բաղդասարյանը ողջունեց ներկաներին և ուժ, կարողություն և համբերություն մաղթեց բոլորին: Նա ներկայացրեց խորհրդակցության օրակարգը: Օրակարգում ընդրկված էր 1 հարց ՝ Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցներին կացարաններով ապահվելու մասին, այնուհետև խոսքը փոխանցեց Տաշիրի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի,սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Ասյա Հարությունյանին: Ա.Հարությանը ներկայացրեց մինչ սեպտեմբերի 27-ը Տաշիր համայնքում հաշվառված արցախցիների մասին տվյալները: Նա նշեց, որ գրեթե բոլորը բնկավում են բարեկամների և հարազատների բնակարաններում և համայնքի առաջնային խնդիրը՝ մեր հայրենակիցներին կացարաններով ապահովելն է: Առաջարկվեց երկօրյա ժամկետում Համայնքապետարան ներկայացնել բնկավայրերում առկա ազատ բնակելի տների մասին տվյալները, ինչպես նաև կազամկերպել բանկավայրեր տեղափոխված արցախցիների հաշվառում և տվյալները 2 ժամյա պարբերականությմաբ ներկայացնել համայնքապետարան՝ Լոռու մարզպետարան ներկայացնելու համար: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ն. Բաղդասարյանը խնդրեց չմոռանալ, թե ինչ զրկանքների միջով են անցել մեր հայրենակիցները և լինել շատ ուշադիր նրանց և նրաց խնդիրների նկատռմամբ, որպեսզի օպերատիվ լուծում տրվի բոլոր խնդիրներին: ________________________________________ Հանձնարարվեց` Երկօրյա ժամկետում Համայնքապետարան ներկայացնել բնկավայրերում առկա ազատ բնակելի տների մասին տվյալները, 2 ժամյա պարբերականությմաբ համայնքապետարան ներկայացնել հաշվառված արցախցիների մասին տվյալները |