24.05.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ « ՀԵԾԱՆԻՎԸ ՈՐՊԵՍ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՒ ՄԻՋՈՑ »
|
Տաշիր համայնքի Տաշիր- Բլագոդարնոյե ճանապարհատվածում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։ Մրցաշարը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը , դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովմանը :Մարզական միջոցառման մասնակիցների անվտանգությունն , հասարակական կարգը պահպանում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի ոստիկանները :Շտապ բժշկական օգնության և սպասարկման ծառայության աշխատանքները իրականացրեց Տաշիրի ...
Մանրամասն |
|
23.05.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ և համայնքի բնակիչներ, այսօր մեր կրթական կյանքում նշանակալի և հուզիչ օր է՝ Վերջին զանգի հանդիսությունը, որը խորհրդանշում է դպրոցական տարիների ավարտն ու կյանքի նոր փուլի սկիզբը։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին՝ ձեր երկրորդ տանը, որն ուղեկցել է ձեզ մանկությունից մինչև պատանեկություն, դաստիարակել, կրթել և պատրաստել կյանքի մեծ ճանապարհին։Ցանկանում եմ ամենաջերմ խոսքերով շնորհավորել ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ։ Դպրոցը ձեր մեջ ձևավորել Է ամենակարևոր արժեքները՝ հայրենասիրություն, պատասխանատվություն, միմյանց նկատմամբ հարգանք։ Առաջիկա փուլում ձեզ սպասում են նոր մարտահրավերներ, նոր ճանապարհներ ու կարևոր որոշումներ։ Համոզված ...
Մանրամասն |
|
23.05.25
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
|
Այսօր Տաշիրի համայնքապետարանի ներկայացուցիչները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիրի համայնքային շենքում բնակություն հաստատած արցախցիների հետ։ Քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի, բնակապահովման ծրագրին դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ։ Նման հանդիպումները կրում են շարունակական բնույթ և Տաշիրի համայնքապետարանը հետևողական է որպեսզի խնդիրների լուծումները լինեն ավելի առարկայական, թիրախային և օպերատիվ։
|
|
23.05.25
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ . ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Իրազեկման թերթիկԿրթական ծառայություն մատուցողների համարԿրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում և եկամտային հարկի գումարներից փոխհատուցման ենթակա են՝- 2023 թվականի հունվարի 1-ից՝ ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները (ընդ որում, 15.02.2025թ.-ից հետո նշված կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները ենթակա են փոխհատուցման, եթե դրանք կատարվել են անկանխիկ).- 2024 թվականի հունվարի 1-ից՝ մասնավորապես՝ ...
Մանրամասն |
|
22.05.25
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐևԵԼՔ» ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ «ԱՐԴԱՐ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ԿԱՆԱՉ ԱՆՑՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ «ՄԱՐԴ և ԲՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԸ
|
Մայիսի 21 -ին ամփոփվեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Հայաստանի համայնքների միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից հայտարարված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո անցկացված միջոցառման շրջանակներում հայտարարված «Մարդ և բնություն փոխհարաբերությունները» թեմայով շարադրության մրցույթի արդյուքները, որը նպատակ ուներ խթանել պատանիների մտածողությունը բնության պահպանության, շրջակա միջավայրի հանդեպ հոգատարության բարձրացմանը։Մրցույթին մասնակցեցին տարբեր կրթական հաստատությունների աշակերտներ, ովքեր իրենց աշխատանքներում արտահայտեցին մարդու և բնության միջև գոյություն ունեցող նուրբ ու խոցելի կապը։ Շարադրություններում ...
Մանրամասն |
|
17.05.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
« ՀԵԾԱՆԻՎԸ ՈՐՊԵՍ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՒ ՄԻՋՈՑ »
|
Տաշիր համայնքի Տաշիր- Բլագոդարնոյե ճանապարհատվածում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։ Մրցաշարը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը , դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովմանը : Մարզական միջոցառման մասնակիցների անվտանգությունն , հասարակական կարգը պահպանում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի ոստիկանները : Շտապ բժշկական օգնության ...
Մանրամասն |
|
16.05.25
ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ
|
Ընտանիք կազմելու համար բավական է սիրել, իսկ պահպանման համար պետք է սովորել համբերել, դիմանալ ու ներել»։ Մայր Թերեզա Մայիսի 15-ին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին համայնքում բնակվող հարգարժան Հակոբյանների ընտանիք։ Ժիրայր Հակոբյանն իր կնոջ՝ տիկին Էմմայի հետ, տարիներ շարունակ ապրելով Տաշիր համայնքում, ստեղծել է օրինակելի ընտանիք, կարողացել է իր աշխատանքային գործունեությամբ, վարքով և հեղինակությամբ կրթել սերունդներ, դաստիարակել զավակներ և իր շրջապատող աշխարհը դարձնել ավելի լավը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |