Այսօր: Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2021թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 31/05/2019 11:00
Վարող ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՆՈՒՆԵ ՍՈԼՈՅԱՆ, ՆԱԹԵԼԼԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ, ՌՈՒԲԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ԴԱՎՈՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԽՌՈՅԱՆ, ՀԱՄԵՍՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Սույն թվականի մայիսի 31ին Տաշիրի համայնքապետարանի դահլիճում  Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալը , համայնքապետարանի աշխատակազմի բաժինների  պետերը, վարչական ղեկավարները և ոլորտային պատասխանատուներ։ Խորհրդակցության օրակարգի առաջին հարցը վերաբերում էր <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում հունիսի 8 ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին։ Համայնքի ղեկավարը ներկաներին ներկայացրեց Քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկի կողմից մշակված շաբաթօրյակի անցկացման ծրագիրը և անցկացման վայրերի, կազմակերպչական աշխատանքների  վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Համայնքի ղեկավարը նշեց, որ համապետական շաբաթօրյակին անհրաժեշտ է ընդգրկել հնարավորին շատ մարդկային ռեսուրս՝ ներգրավելով Տաշիր համայնքի բնակիչներին։ Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը հանձնարարեց վարչական ղեկավարներին , ելնելով մշակված ծրագրից, հստակեցնել  վարչական բնակավայրերում  իրականացվելիք աշխատանքների առաջնայնությունը և կարիքները:  Ոլորտի պատասխանատուները  հավելեցին, որ համապետական  շաբաթօրյակին կմիանան  համայնքապետարանի ենթակայության հիմնարկները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, իսկ դժվարամատչելի տարածքներում աղբը կմաքրվի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ: 
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը։ Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը վարչական ղեկավարներին ներկայացրեց եկամուտների հավաքագրման արդյունքները և հորդորեց  հետամուտ լինել ՝ հույս հայտնելով, որ արդյունավետ և համակարգված  աշխատանքի շնորհիվ կարձանագրվի  եկամուտների հավաքագրման ցուցանիշների դրական դինամիկա։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner