Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 83-րդ, 85-րդ, 86-րդ,89-րդ հոդվածներով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 32-րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2020 թվականի բյուջեն՝ 1)եկամուտների գծով՝ 458248,6 հազար դրամ, 2)ծախսերի գծով՝ 513248,6 հազար դրամ, 3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 55000,0 հազար դրամ: 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի: 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի: 6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի: 7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի: 8. Սահմանել, որ` 1)Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահամաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները. 2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2020թ. բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով: 9. Համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում են` ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները. բ) սանմաքրումը, աղբահանությունը. 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |