Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 102-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2025 թվականի N 102-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ 2 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ, 69-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի զ) կետով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը փաստացի չի գործում 2014 թվականի մարտ ամսից՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
2.Ստեղծել լուծարման հանձնաժողով հետևյալ կազմով ՝
1) Նորայր Մարգարի Բաղդասարյան ՝ Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Տաթևիկ Անաստասի Գասպարյան՝ Տաշիրի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,
3)Արթուր Նորիկի Պողոսյան ՝ Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի անդամ ,
4)Նունե Սոկրատի Սոլոյան ՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ
5)Նաթելլա Գուրգենի Մուրադյան ՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ
6) Արմեն Սուրենի Դիլբարյան՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետի տեղակալ, հանձնաժողվի անդամ ,
7) Ասյա Պարգևի Հարությունյան ՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, հանձնաժողվի անդամ,
8) Նաիրա Կնյազի Սարգսյան ՝ Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար, հանձնաժողվի անդամ,
9) Արման Աբրահամի Վարդանյան  ՝ Տաշիր համայնքի ավագանու անդամ, հանձնաժողվի անդամ,
3. «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 19-ը :
4. Սահմանել լուծարման կարգը ՝ համաձայն հավելվածի:
5. Լուծարման հանձնաժողովին ՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում զետեղել հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին:
6. Դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանաց պետական ռեգիստրի գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկություններ գրառելու նպատակով:


Կողմ -14

ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ

ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՋՈՆ

ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՏՈՄԵՅԱՆ ԻԶԱԲԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.02 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner