Այսօր: Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 108-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2026 թվականի N 108-Ա

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1․ Բնական գազի անխափան մատակարարման գազահամակարգերի սպասարկման և անվտանագ սպասարկման նպատակով «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի գազաֆիկացվում» 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցված և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստացած Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման :
3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


Կողմ -14

ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ

ԷԴՈՒԱՐԴ ՍՈՂՈՅԱՆ

ԻԶԱԲԵԼԱ ՏՈՄԵՅԱՆ

ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՐՄԵՆԱԿ ՍՈԼՈՅԱՆ

ՏԱԹԵՎԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԴԱԼՅԱՆ

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԱԻԴԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՎԻՏԱԼԻ ՅՈՒՍՈՒԲՈՎ

ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.13 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայանք, ք. Տաշիր, Վ.Սարգսյան 30
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner