|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2025 թվականի N 123-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում սկսել 2026թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։ 2.ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026թ. -ին բյուջեում հատկացնել 9500000 ՀՀ դրամ գումար՝ 2026թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 47062875 ՀՀ դրամ: 4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի: 5. Սահմանել առաջարկ-նախագծերի օգտին ստացված քվեների նվազագույն տոկոսային շեմեր, որոնք հաշվարկվում են քվեարկելու իրավունք ունեցող համայնքի բնակչության թվի նկատմամբ. 1) մեկ տոկոս՝ եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել համայնքի կազմում ընդգրկված մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում (բնակավայրերում). 2) երկու տոկոս՝ եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել համայնքի կազմում ընդգրկված 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում (բնակավայրերում): 6. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն: 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ |
Կողմ -17 ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ԱԻԴԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՋՈՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈԼՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՂՈՅԱՆ ԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԻԶԱԲԵԼԱ ՏՈՄԵՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(25.55 Կբ)
Հավելված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|