Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ինմասի 1-ինկետով, 83-րդ, 85-րդ, 86-րդ, 89-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝598550,0ազար դրամ,
2)ծախսերի գծով՝728550,0 դրամ,
3)դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 130000,0հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N1-ի հավելվածի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N2-ի հավելվածի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N3-ի հավելվածի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N4-ի հավելվածի:
6.Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն
N5-ի հավելվածի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N6-ի հավելվածի:
8.Սահմանել, որ`
1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահամաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.
2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2022թվականի բյուջեի կատարման
ընթացքում սահմանել 20% չափով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից