|
29.01.26
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
|
📢Տաշիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տաշիր համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում շարունակվում է առաջարկ-նախագծերի ընդունման փուլը` մինչև ս․թ․ հունվարի 31, ժամը՝ 23:00-ը:✅Տաշիր համայնքի 16 տարին լրացած բնակիչները կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ նպաստելով և մասնակցելով համայնքի զարգացմանը:📍Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։📍Ձեր առաջարկը ներկայացնելու ...
Մանրամասն |
|
|
28.01.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ,հարգելի՛ զինվորներ և սպաներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։Հայոց բանակը մեր պետականության, անվտանգության և խաղաղ ապագայի ամենահզոր հենասյունն է։ Այն մարմնավորում է հայ զինվորի անսասան կամքը, հայրենասիրությունը, նվիրվածությունը և անձնազոհ ծառայությունը հայրենիքին։ Մենք ունենք այսօր մի բանակ, որը պարզապես զորք չէ — այն հոգի է, հավատ է ու հայրենիք։Հայոց բանակը ծնվել է ժողովրդի կամքից, կոփվել է զոհաբերության մեջ և ամրացել է նվիրվածության ու հավատարմության շնորհիվ։Խոնարհվում եմ մեր անմահ հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք լինենք, խոսենք հայերեն, ապրենք հայկական հողում և ունենանք հայրենիք։ Շնորհակալություն ...
Մանրամասն |
|
|
28.01.26
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ՝ ՈՒԺԻ, ՆՎԻՐՈՒՄԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԱՑՈՒՄ
|
|
Այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 34րդ տարեդարձն է։ Տոն, որ միայն մասնագիտական չէ, օր, որ բոլորիս տոնն է։ Համայն հայությունը ակնածանքով է լցված տոնի և զինվորականի նկատմամբ։ Հայ զինվորականն է հայի գոյության և ինքնության գրավականը, նա է վաղվա լուսապայծառ ապագայի դրոշակակիրը, նա հայկական անառիկ սահմանների ջատագովն է։ Այսօր Տաշիրի մշակույթի կենտրոնի անձնակազմը Տաշիրի համայնքապետարանի աջակցությանբ այցելել է N զորամաս և իր փոքրիկ միջոցառումով շնորհավորել օրվա հերոսներին, պատիվ ենք ունեցել օրը տոն դարձնելու։ Հնչել է Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղերձը։ Շնորհավորանքի խոսք է հնչեցրել Մշակույթի տան տնօրեն Անուշ Բաբաջանյանը։ Իր նվագով, երգերով ու պարերով միջոցառումը գեղեցկացրել է Մշակույթի տան անձնակազմը` ...
Մանրամասն |
|
|
27.01.26
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
|
Այսօր՝ հունվարի 27 - ին, Հանուն հայրենիքի նահատակված զինվորների հիշատակի և խոնարհումի օրը, Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմը համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի գլխավորությամբ, հոգևորականների, ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, այցելեց զոհված զինծառայողների շիրիմներին՝ հարգանքի և խոնարհման տուրք մատուցելու նպատակով։ Համայնքի վարչական ղեկավարները նույնպես իրենց աշխատակիցների հետ միասին գյուղական բնակավայրերում այցելեցին զոհված զինծառայողների շիրիմներին։ Հիշատակի այս օրվա խորհրդով, աղոթքով և լռության րոպեով հարգանքի տուրք մատուցվեց մեր հայրենիքի ազատության ու անվտանգության համար կյանքը զոհաբերած հայորդիների անմահ հիշատակին։ Նրանց սխրանքը մեր ազգային արժանապատվության, միասնականության ...
Մանրամասն |
|
|
19.01.26
ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի բնակիչներ, ՄԱԶԾ «Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ» ծրագրի շրջանակներում Տաշիրի համայնքապետարանը սկսել է կոշտ թափոնների տեսակավորումը: Իրականացվում է պլաստիկի և թղթի տեսակավորում: Տեսակավորումը իրականացվելու է հանրային վայրերում տեղադրված, առանձնատներին և կազմակերպություններին հատկացված կապույտ թափոնամանների միջոցով: Տեսակավորված թափոնը հավաքվելու է առանձին աղբատարով և տեղափոխվելու է Ստեփանավանի պահեստավորման կայան: Ընդհանուր հանրային վայրերում առայժմս տեղադրվել է 1100 լիտր տարողունակությամբ թվով 10 աղբամաններ և թվով 50 աղբամաններ 240 լիտր տարողունակությամբ հատկացվել է առանձնատներին և կազմակերպություններին. Խնդրում ենք թափոնների տեսակավորումը իրականացնել համաձայն կից ներկայացված ...
Մանրամասն |
|
|
19.01.26
ՁՅԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
|
Տաշիր համայնքում շարունակվում են ձյան մաքրման և ճանապարհների սպասարկման աշխատանքները։ Համայնքային ծառայությունները վաղ առավոտից իրականացնում են փողոցների, հասարակական նշանակության տարածքների ձնահեռացման աշխատանքներ։ 🚜 Աշխատանքներն իրականացվում են փուլային եղանակով՝ առաջնահերթություն տալով հիմնական երթևեկելի ճանապարհներին, դպրոցներին, մանկապարտեզներին, բուժհաստատություններին և հասարակական հաստատություններին տանող ճանապարհներին։ 🙏 Հորդորում ենք բնակիչներին ցուցաբերել համբերություն և անհրաժեշտության դեպքում պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։ Տաշիր համայնքապետարանը շարունակելու է աշխատանքները՝ ապահովելու անվտանգ և մատչելի երթևեկ համայնքի տարածքում։
|
|
|
19.01.26
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2026ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
|
📣 Մասնակցային բյուջետավորում 2026 | Տաշիր համայնքՏաշիր համայնքում մեկնարկել է 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման գործընթացը 🤝Սա հնարավորություն է համայնքի յուրաքանչյուր բնակչի համար՝ մասնակցելու համայնքային բյուջեի որոշմանն ու զարգացմանը։Մասնակցային բյուջետավորման համար Ավագանին նախատեսել է 47․062․875 դրամ, որից 9․500․000 դրամը համայնքի ներդրումն է։💡 Ունե՞ք գաղափար, որը կարող է բարելավել Տաշիրի կյանքը՝▪️ բակերի և խաղահրապարակների բարեկարգում, ▪️ կանաչ գոտիների ստեղծում, ▪️ մշակութային կամ կրթական նախաձեռնություններ,▪️ համայնքային ենթակառուցվածքների զարգացում,👉 Առաջարկեք Ձեր գաղափարը, մասնակցեք քվեարկությանը և միասին որոշենք, թե որ ծրագրերն են իրականացվելու 2026 թվականին։🗳 Մասնակցային ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |