|
05.02.26
«ԿԻՆՈԴՊՐՈՑ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2026 թվականի փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը:Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ):«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ...
Մանրամասն |
|
|
04.02.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 10-ին, ժամը 14:30-ին , Տաշիրիհամայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդեքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, 06-0008-0053-0014 կադաստրային ծածկագրով 0,077208 հեկտար արտովայրի նպատակային նշանակությունը փոխելու մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության ...
Մանրամասն |
|
|
04.02.26
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐՉԱՊԵՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Այսօր ՀՀ Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը և Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը հերթական հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրում բնակություն հաստատած արցախցիների հետ, որ ընթացքում ներկայացվեց պետական աջակցության բնակարանային ծրագիրը, ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները։ Քննարկվեցին քաղաքացիության ձեռք բերման ընթացքում հանդիպած խնդիրներն ու հարցերը։ Նմանատիպ հանդիպումները համայնքոմ կրում են մշտական բնույթ։
|
|
|
30.01.26
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՋՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ և GIZ-Ի ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
🇦🇲🤝🇩🇪♻️ Դրամաշնորհի հաջող արդյունք Տաշիրի համայնքապետարանի և GIZ-ի Տեղական զարգացման հիմնադրամի համագործակցությամբՈւրախ ենք տեղեկացնել, որ համայնքը հաջողությամբ ստացել է դրամաշնորհ՝ GIZ-ի Տեղական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի արդյունքում արդեն ձեռք են բերվել աղբամաններ, որոնք կտեղադրվեն Մեծավան բնակավայրում։Ծրագրի նպատակն է՝✅ բարելավել կենցաղային աղբի հավաքման համակարգը✅ նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը✅ խթանել մաքուր վարքագիծն ու համայնքային պատասխանատվությունըՆոր աղբամանները կօգնեն պահպանել հանրային տարածքների մաքրությունը, կբարձրացնեն համայնքի ընդհանուր տեսքն ու բնակիչների կյանքի որակը։Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի բոլոր գործընկերներին և աջակցող կառույցներին՝ համայնքի ...
Մանրամասն |
|
|
29.01.26
«ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ՝ ԱՐԵՎԵԼՔ» ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԴԱՇՆԱԳՐԻ ՅՈԹ ԱՌԱՋԱԴԵՄ ՍՏՈՐԱԳՐՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
|
|
2026 թվականի հունվարի 29-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից կազմակերպված հավաստագրերի հանձնման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում Դաշնագրի յոթ առաջադեմ ստորագրող համայնքների (Գավառ, Տաշիր, Գյումրի, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ և Վանաձոր) ձեռքբերումները։ Միջոցառման նպատակն էր` ընդգծել Դաշնագրի շրջանակներում առաջադեմ համայնքների ձեռքբերումները, հանձնել հավաստագրեր և արժևորել համայնքների կարևոր դերը կայուն էներգետիկ զարգացման, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և էներգետիկ աղքատության նվազեցման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններում։ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ...
Մանրամասն |
|
|
29.01.26
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
|
📢Տաշիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տաշիր համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում շարունակվում է առաջարկ-նախագծերի ընդունման փուլը` մինչև ս․թ․ հունվարի 31, ժամը՝ 23:00-ը:✅Տաշիր համայնքի 16 տարին լրացած բնակիչները կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ նպաստելով և մասնակցելով համայնքի զարգացմանը:📍Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։📍Ձեր առաջարկը ներկայացնելու ...
Մանրամասն |
|
|
28.01.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ,հարգելի՛ զինվորներ և սպաներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։Հայոց բանակը մեր պետականության, անվտանգության և խաղաղ ապագայի ամենահզոր հենասյունն է։ Այն մարմնավորում է հայ զինվորի անսասան կամքը, հայրենասիրությունը, նվիրվածությունը և անձնազոհ ծառայությունը հայրենիքին։ Մենք ունենք այսօր մի բանակ, որը պարզապես զորք չէ — այն հոգի է, հավատ է ու հայրենիք։Հայոց բանակը ծնվել է ժողովրդի կամքից, կոփվել է զոհաբերության մեջ և ամրացել է նվիրվածության ու հավատարմության շնորհիվ։Խոնարհվում եմ մեր անմահ հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք լինենք, խոսենք հայերեն, ապրենք հայկական հողում և ունենանք հայրենիք։ Շնորհակալություն ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |