
Սիրելի՛ համայքակիցներ,
Տաշիր համայնքում մեկնարկում է Մասնակցային բյուջետավորման ծրագրի ամենակարևոր փուլը՝ քվեարկությունը։ Այժմ ձեր ձայնով է որոշվելու, թե ներկայացված գաղափարներից որոնք կդառնան իրականություն և կֆինանսավորվեն համայնքային բյուջեից։
Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակչի մասնակցել համայնքի զարգացման գործընթացին, առաջարկել լուծումներ և ընտրել առաջնահերթ ծրագրերը։
🗳 Ինչպե՞ս մասնակցել քվեարկությանը
✔️ Անցե՛ք հղմամբ՝ https://tashircity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&tv=-4&g=22e993fa-b257-4250-b5e9-26641ed9e382 և ծանոթացեք հաստատված ծրագրային առաջարկներին
✔️ Ընտրեք ձեզ համար ամենակարևոր նախաձեռնությունը
✔️ Եթե գրանցված եք կայքում, ապա մուտք գործեք Ձեր էջ և քվեարկեք։ Եթե գրանցված չեք՝ գրանցվե՛ք, ապա մուտք գործեք Ձեր էջ և քվեարկեք։
Քվեարկությանը կարող են մասնակցել Տաշիր համայնքի 16 տարին լրացած բնակիչները։
⏳ Քվեարկության վերջնաժամկետը՝ 23/02/2026թ, 18։00-ն է։
Ձեր ակտիվ մասնակցությունը նշանակում է ավելի զարգացած, բարեկարգ և նախաձեռնող Տաշիր։
Միացե՛ք, քվեարկե՛ք և դարձե՛ք փոփոխության մաս։
#ՄասնակցայինԲյուջետավորում #ՏաշիրՀամայնք #ՔոՁայնըԿարևորԷ