|
12.11.26
ՋՐԱՏԱՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Տաշիր քաղաքի Վ. Սարգսյան փողոցում Տաշիրի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվել են ջրատարի մաքրման աշխատանքներ։ Մաքրվել է ջրատար համակարգը՝ ապահովելով ջրի անխոչընդոտ հոսքը և նպաստելով ենթակառուցվածքների պատշաճ շահագործմանը։ Համայնքային ենթակառուցվածքների բարելավման և բնակավայրերի բարեկարգմանն ուղղված աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
|
|
|
11.11.26
ԿԱԹՆԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏԱՇԻՐԻ «ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՋՐԱՏԱՐԻ ՄԱՔՐՄԱՆ և ԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Աշխատանքների շրջանակներում մաքրվել է ջրատարը՝ հեռացնելով կուտակված հողը, տիղմը, բուսականությունը և ջրի բնական հոսքը խոչընդոտող այլ նյութերը։ 🚜Իրականացված աշխատանքների նպատակն է վերականգնել ջրատարի բնականոն և անխափան գործունեությունը, ապահովել ջրի ազատ հոսքը և նվազեցնել հնարավոր խցանումների ու ջրի կուտակումների առաջացման ռիսկերը։ 🚜Նմանատիպ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն բնակավայրի ենթակառուցվածքների պահպանման, դրանց արդյունավետ շահագործման և հնարավոր խնդիրների կանխարգելման համար։ 🏗️Համայնքում շարունակվում են բնակավայրերի բարեկարգման, մաքրման և ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված աշխատանքները՝ բնակիչների համար առավել բարեկարգ ու հարմարավետ միջավայր ապահովելու նպատակով։
|
|
|
10.11.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
🎙️Հարգելի՛ բնակիչներ,«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվականկենտրոն և «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» ՀԿ-ներիհամատեղ ձեռնարկությունը «RESILAND - Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներիծրագրի» Բաղադրիչ 3-ի շրջանակներում 2026 թ. նոյեմբերին Լոռու մարզի 29բնակավայրերում կազմակերպում է անվճար դասընթացներ բնակիչների համար՝ հետևյալչորս ուղղություններով՝📊• տեղական արտադրանքի իրացում և փոքր բիզնեսի հիմունքներ,🏞️• էկոտուրիզմ և հյուրատնային ծառայություններ,🐝• մեղվաբուծություն,🍄🟫• վայրի պտուղների, հատապտուղների, սնկերի և դեղաբույսերի կայուն հավաք և վերամշակում։Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն ...
Մանրամասն |
|
|
05.11.26
ՀԱՅՏԱՐԱՐՔՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՐԳԵԼԻ’ ԲՆԱԿԻՉՆԵՐ,Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 25-ը Տաշիր համայնքի Մեծավան, Նորաշեն, Ձորամուտ և Մեդովկա բնակավայրերի տարածքներում կիրականացվեն կրծողների (մկների և նմանատիպ վնասատուների) դեմ պայքարի միջոցառումներ։🧪 Աշխատանքների ընթացքում կօգտագործվեն միայն թույլատրելի և անվտանգ ագրոտեխնիկական ու կենսաբանական միջոցներ` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։Կիրառվելու է «բրոդիֆակում» ազդող նյութով «Բրոդիֆան» առևտրային անվանմամբ թունանյութ: ⚠️ Թունավորված տարածքներում արգելվում է կենդանիների արածեցումը: Խնդրում ենք լինել զգույշ և խուսափել միջոցառումների ընթացքում նշված տարածքներում գտնվելուց։Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության ...
Մանրամասն |
|
|
05.11.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԱՊԱՎԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
|
Տաշիր համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Արծնի և Ապավեն բնակավայրերում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակավայրերին առնչվող կարևորագույն հարցերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել բնակիչների առաջարկություններին և համայնքային կյանքի բարելավմանն ուղղված հետագա անելիքներին։ Նման հանդիպումները կարևոր հարթակ են բնակիչների հետ անմիջական երկխոսության, խնդիրներին տեղում ծանոթանալու և արդյունավետ լուծումներ գտնելու համար։ #Տաշիր #Ապավեն #Արծնի
|
|
|
02.11.26
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՌՔԱՑՈՒՑԱԿ ԱՌ ՆՈՅԵՄԲԵՐ 2026-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
|
|
Տաշիր համայնքի հարգելի քաղաքացիներ, Ի կատարումն ՀՀ հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ ստորև ներկայացնում ենք անշարժ գույքի ապառքացուցակը հղումով Ապառքացուցակին ծանոթանալ հետևյալ հղումով
|
|
|
02.11.26
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԱՊԱՌՔԱՑՈՒՑԱԿ ԱՌ ՆՈՅԵՄԲԵՐ 2026-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
|
|
Տաշիր համայնքի հարգելի քաղաքացիներ, Ի կատարումն ՀՀ հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ ստորև ներկայացնում ենք փոխադրամիջոցների ապառքացուցակը հղումով Ապառքացուցակին ծանոթանալ հետևյալ հղումով
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |