«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2026 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը` 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Բլագոարնոյե բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում /հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե, 1-ին փողոց, թիվ 34 / տեղի կունենա «Տաշիր Ագրո» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագադարնոյե բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջրավոր կենդանիների ֆերմայում կենդանիների գլխաքանակի ավելացման և վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bkru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյան :