|
16.09.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ՄԵԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
|
Համայնք-պետություն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով համայնքի ղեկավարը տեղակալների և համապատասխան բաժինների աշխատակիցների հետ հերթական անգամ այցելել է Մեծավան բնակավայր: Այցի շրջանակներում դիտարկվել են Մեծավանի մշակույթի տանը իրականացվող շինարարական աշխատանքները։Մշտադիտարկվել են նաև ճանապարհի և Մեծավանի կենտրոնական հրապարակի շինարարական աշխատանքները։Համայնքի ղեկավարի և պատասխանատու աշխատակիցների կողմից ուսումնասիրվել են աշխատանքների կազմակերպման, որակի և ժամանակացույցի հետ կապված հարցերը։Համայնք-պետություն համագործակցության շրջանակներում շարունակվում են Մեծավան բնակավայրի ենթակառուցվածքների զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված աշխատանքները՝ ...
Մանրամասն |
|
|
10.09.26
❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
🚲 Հարգելի՛ քաղաքացիներ, 2026-ի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվում է միջազգային հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարը: 🚧 Սույնով պայմանավորված սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, մասնավորապես՝ • Ստեփանավան-Ալավերդի Հ-35 մայրուղու Օձուն-Արևածագ հատված, • Արևածագից դեպի Լոռի Բերդ հատված, • Ստեփանավան-Ալավերդի Հ-33 միջպետական մայրուղի, • Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթ փողոց Հ-33, • Ստեփանավանի կամրջից՝ Մ-3 ավտոճանապարհ: ⛔️ Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք միջոցառման երթուղիների տարածքում տրանսպորտային միջոցներ չկայանել, ինչպես նաև նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ:
|
|
|
09.09.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
|
Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Տաշիրի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են եկամուտների հավաքագրման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։ Համայնքի ղեկավարը կարևորել է վարչական ղեկավարների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ եկամուտների պատշաճ հավաքագրումը համայնքի ֆինանսական կայունության և նախատեսված ծրագրերի արդյունավետ իրականացման կարևոր նախապայմաններից է։ Համայնքում շարունակվում են աշխատանքները՝ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնակավայրերի համաչափ զարգացման ուղղությամբ։
|
|
|
05.09.26
«ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ» 15-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Արվեստների և արհեստների» ամենամյա փառատոնը։ 2026 թվականի հոբելյանական փառատոնին Տաշիր համայնքը լավագույնս ներկայացրին Արփենիկ Հարությունյանը և Տաշիրի հունական համայնքը ներկայացնող Մարիա Սիմոնովան։ Մեր համայնքի ներկայացուցիչները փառատոնին ներկայացրին իրենց ստեղծագործական աշխատանքներն ու արհեստագործական հմտությունները՝ արժանապատվորեն ներկայացնելով Տաշիրի մշակութային բազմազանությունն ու ստեղծարար ներուժը։ Շնորհակալություն և երախտագիտություն մեր ներկայացուցիչներին՝ համայնքը բարձր մակարդակով ներկայացնելու և Տաշիրի մշակույթն ու ավանդույթները հանրահռչակելու համար։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ, ստեղծագործական ...
Մանրամասն |
|
|
04.09.26
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ փրկարարներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարների օրվա առթիվ։ Փրկարարի աշխատանքը մեծ նվիրում, խիզախություն, բարձր պատասխանատվություն և մարդասիրություն պահանջող առաքելություն է։ Ձեր ամենօրյա ծառայությունը մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու, դժվարին ու վտանգավոր իրավիճակներում օգնության հասնելու և մեր համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու կարևորագույն երաշխիքն է։ Ձեր մասնագիտության հիմքում մարդկային կյանքը փրկելու պատրաստակամությունն է, իսկ յուրաքանչյուր հերթապահության և կատարած աշխատանքի հետևում՝ բազմաթիվ մարդկանց ապահովությունն ու խաղաղությունն են։ Հարգելի՛ փրկարարներ, շնորհակալ եմ ձեր անձնվեր ծառայության, համարձակության և անսահման նվիրումի համար։ Մաղթում ...
Մանրամասն |
|
|
04.09.26
ՄԵԾԱՎԱՆՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
|
Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը աշխատանքային խմբի հետ հերթական այցն է իրականացրել Մեծավան՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին և որակին։ Այցի ընթացքում վերանայվել են նախորդ այցի ժամանակ արձանագրված թերությունները, քննարկվել դրանց շտկման ընթացքը, ինչպես նաև ներկայացվել են նոր դիտարկումներ և համապատասխան հանձնարարականներ։ Համայնքի ղեկավարի կողմից աշխատանքների նկատմամբ հետևողական վերահսկողությունը շարունակվում է՝ նպատակ ունենալով ապահովել իրականացվող ծրագրերի պատշաճ որակն ու սահմանված չափանիշներին համապատասխանությունը։
|
|
|
04.09.26
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
|
|
Այսօր՝ Փրկարարների օրվա կապակցությամբ, Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը հանդիպեց փրկարարական համակարգում երկարամյա ծառայություն ունեցած վետերաններին։ Համայնքի ղեկավարի կողմից պատվոգրեր և հուշանվերներ հանձնվեցին վետերաններ Ջոհրաբ Խաչատրյանին և Արթուր Աղազարյանին՝ տարիների նվիրումի, պատասխանատու ծառայության և իրենց կարևոր առաքելությանն անմնացորդ նվիրվածության համար։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |